Հնդկաստանում հեղեղումների հետևանքով փլուզվել է բանտի պատերից մեկը

11:23, 31 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հեղեղումների հետևանքով բանտի պատերից մեկի փլուզումը պատճառ է դարձել առնվազն 22 բանտարկյալի վիրավորվելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են: Ընդ որում, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Բանտում իրենց պատիժն է կրում 255 բանտարկյալ:

Հնդկաստանում սկսվել է մուսսոնային անձրևների սեզոնը, ինչի հետևանքով երկրի տարբեր շրջաններից տեղեկություններ են ստացվում հեղեղումների ու դրանց հետ կապված դժբախտ պատահարների մասին:

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում, տարբեր գնահատականներով, Հնդկաստանում մահացել է առնվազն 300 մարդ:


© 2009 ARMENPRESS.am