Հաիթիի նախագահի սպանության գործով ոստիկաններ են ձերբակալվել
10:56, 31 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաիթիի իրավապահ մարմինները երկրի նախագահի սպանության գործով ձերբակալել են ոստիկանության արդեն չորրորդ սպայի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաիթիի ոստիկանությունը նախագահ Ժովենել Մոիզի սպանության գործով 46 հարցաքննություն է իրականացրել և ձերբակալել 27 մարդու, այդ թվում և 18 կոլումբացիների, ովքեր մեղադրվում են հանցագործության մեջ ներգրավվածություն ունենալու մեջ:
Հետախուզվում է վեց մարդ, այդ թվում և նախկին սենատոր, նախկին դատավոր և գործարար:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:
© 2009 ARMENPRESS.am