Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 264 նոր դեպք, առողջացել է 199 մարդ

11:08, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 30-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 264 նոր դեպք, առողջացել է 199 քաղաքացի, գրանցվել է մահվան՝ 4 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5900 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 334 007-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն առողջացման, 4608-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1121 է:


© 2009 ARMENPRESS.am