Վահան Քերոբյանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարի հետ. քննարկվել են տարանցիկ փոխադրումների խնդիրները

10:20, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահան Քերոբյանը հուլիսի 29-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։

«Գործընկերոջս հետ խոսել ենք մեր երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների և տնտեսական կապերի ամրապնդման մասին, անդրադարձել հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Վահան Քերոբյանը։

Նա տեղեկացրել է, որ քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները:


© 2009 ARMENPRESS.am