Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան

20:52, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:

Ռուսաստանում անցյալ տարվա հունիսին խաղողագործության և գինեգործության նոր օրենք է ուժի մեջ մտել: Այն սահմանում է գինեգործական արտադրության և շրջանառության իրավական և կազմակերպչական հիմքերն ու կեղծումների դեմ պայքարին առնչվող դրույթ է ներառում:

«Այսօրվա դրությամբ, այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հայկական կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներ չեն եղել: Այնպես որ, հուսով ենք, որ հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ հակառանը՝ կմեծանա»,- ասել է Քոչարյանը:

ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից ներկրվող կոնյակի ծավալը 2020 թվականին կազմել է 52 790 տոննա՝ ընդհանուր 129 390 000 դոլար արժողությամբ:  


© 2009 ARMENPRESS.am