Ալյասկայի ափերի մոտ 8,2 մագնիտուդով երկրաշարժը դարձել է ամենաուժգինը 1965 թվականից ի վեր

14:50, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժն ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ դարձել Է ամենաուժգինը 1965 թվականից ի վեր: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոդելով սեյսմոլոգներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 1964 թվականի մարտին գրանցվել Է 9,2 մագնիտուդով երկրաշարժ:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տարերքի հետեւանքով ամենամեծ վնասը հասցվել Է Անքորիջ քաղաքին: Բացի դրանից, երկրաշարժն առաջացրել Է ցունամի, որը մոլեգնել Է Ալյասկայի ծոցում, ԱՄՆ-ի արեւմտյան ափին եւ Հավայան կղզիներում: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հաղորդել Է Ալյասկայից ոչ հեռու երկրաշարժի մասին, որի մագնիտուդը կազմել Է 8,2: Էպիկենտրոնը գտնվել Է Անքորիջից, որտեղ բնակվում Է 298 հազար մարդ, 789 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք:

Օջախն ընկած Է եղել 46,7 կիլոմետր խորության վրա: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժից հետո գրանցվել են շուրջ 28 հետցնցումներ: Երկրաշարժից հետո ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը հայտարարել Է ցունամիի սպառնալիքի մասին:

Այս պահին սպառնալիքը չեղյալ Է հայտարարվել Ալյասկայի թերակղզու, Ալեուտյան կղզիների ամամերձ շրջանների, Ալյասկայի հարավային ափի,ինչպես նաեւ Հավայան կղզիների եւ Գուամի համար: Վտանգավոր շրջանների բնակիչներին խորհուրդ չի տրվում հետ վերադառնալ այնքան ժամանակ, քանի դեռ տեղական իշխանությունները տարածքներն անվտանգ չհայտարարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am