Վախճանվել է վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը

12:50, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութսունութ տարեկանում կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Մերի Շահբազյանը ծնվել է 1932 թվականին Սոչիում։ 1941 թվականին տեղափոխվել է Երևան, ստացել միջնակարգ կրթություն, այնուհետև 1953-1958 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Վավիկ Վարդանյանի արվեստանոցում: 1958 թվականից աշխատում էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Խաղացել է «Ալվան ծաղիկ», «Պահանջվում է ստախոս», «Ոչնչից մեծ աղմուկ», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ժորժ Դանդեն», «Գլխի գինն է 50 միլիոն», «Թութակները վանդակում», «Վենետիկյան երկվորյակներ», «Ծղնեթցի Մայան», «Հրաշալի օր», «Շշմեցուցիչ հարված», «Երազիկ», «Երևանյան վարդեր» և մի շարք այլ ներկայացումներում:


© 2009 ARMENPRESS.am