Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին հարցը. ՈՒՂԻՂ

11:10, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա երկու հարց:

Երևանի ավագանին կքննարկի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձ:

Օրակարգում ընդգրկված է նաև «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին հարց:


© 2009 ARMENPRESS.am