Իրաքում հինգ մարդ է զովել ուղղաթիռն ընկնելու հետեւանքով

10:53, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ Է զոհվել Բաղդադից դեպի հյուսիս իրաքյան ուղղաթիռի անկման հետեւանքով: Հուլիսի 29-ին այդ մասին հայտնել Է SHAFAQ News նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ ուղղաթիռն ընկել Է Սալահ Էդ Դինի նահանգի Ամեռլի բնակավայրի շրջանում, ինչից հետո սկսել Է այրվել:

Ավելի ուշ աղետի վայրում հայտնաբերվել են հինգ մարդու, այդ թվում բանակի երկու սպաների՝ մայորի եւ գնդապետի մարմինները: Ուղղաթիռի տիպի եւ մոդելի մասին չի հաղորդվում: Վթարի պատճառները նույնպես հայտնի չեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am