Արարատի և Գեղարքունիքի որոշ համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

10:43, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի, Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am