Թալիբները գրոհել են հսկիչ անցակետի վրա Աֆղանստանի աեւելքում

09:46, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի լույս 29-ի գիշերն Աֆղանստանի բանակի առնվազն ութ զինծառայողներ են զոհվել երկրի արեւելքի Նանգարհարի նահանգում հսկիչ անցակետի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Աֆղանստանի Ariana News հեուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի հետեւանքով եւս երեք զինվորականներ տուժել են: Ընդհարման ընթացքում ոչնչացվել են հինգ զինյալներ: Այլ մանրամաներ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am