Սահմանի Գեղարքունիքի հատվածում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ

19:40, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում իրադրությունը հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ՊՆ տվյալներով՝ ադրբեջանական կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 4 վիրավոր։


© 2009 ARMENPRESS.am