Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

17:42, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն:


© 2009 ARMENPRESS.am