Ադրբեջանական դատարանը երկու հայ  գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

14:14, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:  

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:


© 2009 ARMENPRESS.am