Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

10:47, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ:

 Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած:


© 2009 ARMENPRESS.am