Ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ծավալված մարտական գործողությունների հետևանքով 2 կողմից էլ կան կորուստներ

09:15, 28 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի և հրադադարը խախտելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերում երկու կողմից էլ կան կորուստներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից և հավելում, որ ծավալված մարտերը տեղային են, և ժամը 07։00-ի դրությամբ դրանք շարունակվում են:

«Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են»,- հայտնում են ՊՆ-ից:


© 2009 ARMENPRESS.am