Ադրբեջանը դիմել է սադրանքի, սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացել են տեղային մարտեր

07:55, 28 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվել են։

© 2009 ARMENPRESS.am