Կհիմնանորոգվի Նորակերտ գյուղի խմելու ջրատարի արտաքին ցանցը

16:18, 27 Հուլիս, 2021

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի խմելու ջրատարի արտաքին ցանցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից, ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 29-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 32 միլիոն 405 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 22 միլիոն 683 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 9 միլիոն 721 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգում 2 կիլոմետր երկարությամբ, ինչի արդյունքում համայնքում կբարելավվի ջրամատակարարումը, կնվազեն ջրի կորուստները։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am