Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել

20:52, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա, այն ունեցել է 2.2 մագնիտուդ:

«Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Նոր Խաչակապ, Արջահովիտ գյուղերում` 2 բալ ուժգնությամբ»,- նշում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am