Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը

19:17, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, կենտրոնի ստեղծումն առաջին քայլն է դարձել ատոմային ոլորտում ինովացիոն էկոհամակարգի ձևավորման և գործնականում իրանցի միջուկային գիտնականների նվաճումների կիրառման ճանապարհին:

Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։

Թեհրանում կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ու գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ Սորենա Սաթարին:


© 2009 ARMENPRESS.am