Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 112 նոր դեպք, առողջացել 106 մարդ

11:07, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 26-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 112 նոր դեպք, առողջացել է 106 քաղաքացի, արձանագրվել է մահվան՝ 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5049 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 310 356-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168-ն առողջացման, 4590-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: 

Արձանագրվել է նաև մահվան 1115 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 


© 2009 ARMENPRESS.am