COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 166, առողջացման 104 և մահվան 3 նոր դեպք

11:10, 25 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062-ն`առողջացման, 4587-ը` մահվան ելքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 24-ին կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166, առողջացման 104 և մահվան 3 նոր դեպք:

 


© 2009 ARMENPRESS.am