Աֆղանստանում պարետային ժամ է սահմանվել

17:13, 24 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի իշխանությունները գիշերային պարետային ժամ են սահմանել 34 նահանգներից 31-ում ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը  զսպելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնում է  Tolo News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցչին:

Նրա խոսքով ՝ պարետային ժամը, որը սահմանվում է թալիբների գործունեությունը «սահմանափակելու» նպատակով, գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն:

Նշվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք նահանգների ՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի վրա:

Աֆղանստանում կառավարական ուժերի և  «Թալիբան» շարժման զինյալների միջև ռազմական բախումներ են ընթանում: «Թալիբան» շարժումը  զգալի տարածքներ է գրավել գյուղական շրջաններում եւ հարձակում է նախաձեռնել խոշոր քաղաքների վրա:


© 2009 ARMENPRESS.am