ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում․ կա տուժած

21:59, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 17:18-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մետր սահելով բախվել ծառին:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել տուժածին և մոտ 25 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 


© 2009 ARMENPRESS.am