Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողին դաժանաբար ծեծել է իր իսկ ծառայակիցը. բացառիկ կադրեր

20:06, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Արմենպրես»-ի ձեռքի տակ է հայտնվել հուլիսի 23-ին նկարահանված բացառիկ տեսանյութ Քարվաճառի սահմանային հատվածից, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը մյուսին դաժանաբար ծեծում:

Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր հակական կողմի դիպուկահարի կրակոցից նույն Քարվաճառի սահմանային հատվածում ադրբեջանցի զինծառայող է մահացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 23-ին կրակահերթեր են գրանցվել հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։

Նշենք, որ տեսանյութում նույն այն մարտական հենակետն է, որտեղ էլ գրանցվել են կրակահերթերը:  


© 2009 ARMENPRESS.am