Չինաստանի Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 51-ի

14:35, 23 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների պատճառով զոհվածների թիվը հասել Է 51-ի, 400 հազար մարդ տարահանվել Է անվտանգ շրջաններ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հայտնել Է «Հենան ժիբաո» հրատարակությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 23-ի կեսօրի դրությամբ ջրի հոսքերը ողողել են 44 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը կազմել Է 65,5 միլիարդ յուան (10,12 միլիարդ դոլար):

Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել Էին 33 զոհերի մասին:

Հուլիսի 16-ից Հենանի նահնգում սկսվել են սաստիկ անձրեւներ, որոնք հորդացումներ են հարուցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am