Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել

12:28, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում հուլիսի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 33 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 27 952-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 935 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 000 քաղաքացու հետազոտություն, որոնցից 952-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


© 2009 ARMENPRESS.am