Մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը  

12:05, 23 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Ռուսաստանի ֆուտբոլի 2021/22 թվականների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անդրանիկ տուրի մեկնարկային խաղը կկայանա Ռոստով քաղաքում, որտեղ «Ռոստով»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, կմրցի Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Այս տուրի շրջանակում կկայանան նաև «Զենիթ»-«Խիմկի», «Լոկոմոտիվ»-«Արսենալ», «Ռուբին»-«Սպարտակ», «Ուրալ»-«Կրասնոդար», «Կրիլյա սովետով»-«Ախմատ», ԲԿՄԱ-«Ուֆա», «Նիժնի Նովգորոդ»-«Սոչի» հանդիպումները:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության նախորդ մրցաշրջանի չեմպիոնը Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ն է:


© 2009 ARMENPRESS.am