Լևոն Մազմանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

17:38, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանն ազատվել է պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10- րդ մասով՝ Լևոն Մազմանյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»:

Մազմանյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի հունիսից:

 


© 2009 ARMENPRESS.am