«տնՏեսակետ»: Տնտեսական ինտեգրում. «Արմենպրես» Փոդքաստ

17:04, 22 Հուլիս, 2021

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը խոսում է համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ եկած հարաբերականորեն նոր երևույթի՝ տնտեսական ինտեգրացիաների մասին։ Նախ անդրադարձ է կատարվում տնտեսական ինտեգրացիայի սահմանման ապա՝ փուլերին։ Բանախոսն առանձին առանձին ներկայացնում է յուրաքանչյուր փուլի առանձնահատկությունը, բերում օրինակներ։

Բանախոսության երկրորդ հատվածը նվիրված Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը։ Հակիրճ ներկայացվեց տնտեսական ինտեգրացիայի օգուտներն ու վնասներն ընդհանրապես և ԵՏՄ-ն ՀՀ անդամակցության հետևանքները՝ մասնավորապես։

Խմբագրության կողմից: «տնՏեսակետ» փոդքասթի անվանման ընտրությունը ոգեշնչված է EFI հիմնադրամի  «Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի առաջին թարգմանության հրատարակության վերնագրից:  

«Արմենպրես» գործակալության հեղինակային փոդքաստներն արտահայտում են բացառապես հեղինակի կարծիքն ու կարող են չհամընկնել գործակալության տեսակետի հետ:


© 2009 ARMENPRESS.am