ԿԸՀ-ն հուլիսի 22-ին արտահերթ նիստում կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը

12:51, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ժամը 16:00-ին արտահերթ նիստում կկազմի Աժ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում կհայտարարվի նաև 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի գումարման օրը:

ԿԸՆ-ն արտահերթ նիստում ուժը կորցրած կճանաչի նաև արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2021-ի հունիսի 20-ին : Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:


© 2009 ARMENPRESS.am