Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը. AFP

12:41, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադագասկարի դատախազությունը հայտարարել Է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AFP գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել Է մի քանի մարդ. ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես Էլ օտարերկրացիներ: Ինչպես գործակալությանը հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր, ձերբակալվածների թվում երկուսը ֆրանսիացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am