7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պանամայի ափերի մոտ

09:12, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 21-ին 7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պանամայի ափերի մոտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Պուերտո Արմուելիես քաղաքից (բնակչությունը գրեթե 12 հազար) 107 կիլոմետր դեպի հյուսիս - արեւմուտք:

Օջախն ընկած Է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am