Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ

21:38, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում օգոստոսի 30-ին՝ Սպիտակ տանը ողջունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս այցը կհաստատի ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Պսակին:

 


© 2009 ARMENPRESS.am