ԱՄՆ-ն մինչև օգոստոսի վերջ փակ կպահի սահմանը Մեքսիկայի և Կանադայի հետ

20:41, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով Կանադայի ու Մեքսիկայի հետ սահմանները փակ կպահեն մինչև օգոստոսի 21-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը:

Արգելքը վերաբերում է բոլոր այցերին, եթե դրանք «խիստ անհրաժեշտ չեն»: Բացառություններ են գործում միայն այն անձանց ու ամերիկացիների համար, ովքեր ԱՄՆ են գալիս ուսման կամ բուժման նպատակներով:

 

 


© 2009 ARMENPRESS.am