Կաննի կինոփառատոնի ընթացքում ՊՇՌ թեստերի վրա ծախսվել է ավելի քան 1 մլն դոլար
20:08, 21 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներն ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել այցելուների կորոնավիրուսային թեստերի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Variety-ն:
Ընդհանուր առմամբ թեստավորվել է շուրջ 28 հազար հյուր: ԵՄ քաղաքացիներին թույլատրվել է չանցնել հետազոտություն՝ պատվաստման վերաբերյալ տեղեկանք տրամադրելու պարագայում:
Կաննի կինոփառատոնն այս տարի անցել է հուլիսի 6-17-ը: Գլխավոր մրցանակը ստացել է Ջուլիա Դյուկորնոյի «Տիտան» ֆիլմը:
© 2009 ARMENPRESS.am