«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները

15:04, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական մանդատները վերցնելու որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը: 

«ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի միջնորդություն չունենք, չենք նախատեսում, որ կունենանք»,- նշեց Հակոբյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am