Բալեկյանի «Բոկա Խունիորս»-ը դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից  

12:53, 21 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ակումբը` «Բոկա Խունիորս»-ը դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցեց  «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ և զիջեց հետխաղյա 11-մետրանոցներով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

 Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:

Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ակումբը 3,5 միլիոն եվրոյով գնել է հարձակվողի տրանսֆերի 80 տոկոսը: Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել արգենտինական «Ատլետիկո Ուրական» ակումբից, որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից:


© 2009 ARMENPRESS.am