Արշակ Կարապետյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից

17:07, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին  Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արշակ Կարապետյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի ապրիլի 13-ից:


© 2009 ARMENPRESS.am