Մհեր Մկրտումյանն ազատվել է ԱՄԷ և Բահրեյնում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

13:03, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Մկրտումյանին Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նախագահի կայքէջից:

Մհեր Մկրտումյանը Արաբական Միացյալ Էմիրություններում դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ից:


© 2009 ARMENPRESS.am