Լիլիթ Մակունցն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

12:33, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Սմբատյանի խոսքով՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԿԸՀ-ն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել:

Ավելի վաղ, ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am