«Փյունիկը» նոր համալրում ունի  

10:27, 19 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։

Ուգո Ֆիրմինոն արդեն մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»:

 


© 2009 ARMENPRESS.am