ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը
21:11, 17 Հուլիս, 2021ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի որոշումը ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասաց Դիլանյանը:
© 2009 ARMENPRESS.am