Ադրբեջանցի զինծառայողները Երասխի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

12:37, 16 Հուլիս, 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

© 2009 ARMENPRESS.am