Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»  

12:45, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկին հանդես կգա «Փյունիկում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Գևորգ Ղազարյանը ակումբի սան է։ «Փյունիկի» կազմում Ղազարյանն անցկացրել է 61 խաղ՝ դառնալով 30 գոլի հեղինակ։ Հանդիսանում է նաև Հայաստանի հավաքականի անդամ, որի կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Լիմասոլի ԱԷԼ-ը։ 

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է արծաթե մեդալակիր դառնում: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:


© 2009 ARMENPRESS.am