Իտալիան և Արգենտինան կարող են ընկերական հանդիպում անցկացնել  

11:43, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի և Արգենտինայի ազգային ընտրանիները կարող են ընկերական հանդիպում անցկացնել ի հիշատակ Դիեգո Մարադոնայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հիշատակի հանդիպումը հնարավոր է, որ անցկացվի իտալական Նեապոլ քաղաքի «Դիեգո Մարադոնա» մարզադաշտում: Դեռևս հստակ չէ, թե հնարավոր հանդիպումը երբ կկայանա:


© 2009 ARMENPRESS.am