Մենք նման դիմակայություն չէինք սպասում. Ալեքսանդր Գրիգորյան  

10:44, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ուելսի չեմպիոն դեմ խաղում նման դիմակայություն չէր սպասում:

«Մենք նման դիմակայություն չէինք սպասում: Մեր մրցակիցները մեր սպասելիքներից ավելի լավ հանդես եկան: Պարզապես մենք մեր պահերը չէինք իրացնում: Ես չէի սպասում, որ նրանք մեր դարպասներին մոտ շատ վտանգավոր պահեր կունենան, ինչը որ ունեցան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը:

Գրիգորյանի խոսքով` «Ալաշկերտ»-ը որպես թիմ ավելի ուժեղ է, քան Ուելսի չեմպիոնը: Անդրադառնալով Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում կայանալիք մոլդովական «Շերիֆ»-ի հետ խաղին՝ մարզիչը շեշտեց, որ «Շերիֆ»-ը կարգով ավելի բարձր թիմ է, իսկ նման մակարդակի թիմերի դեմ հանդիպումները պետք են:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Ալաշկերտ»-ը պատասխան խաղում հյուրընկալեց Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադս»-ին և միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաջողության հասնել նվազագույն հաշվով:

 


© 2009 ARMENPRESS.am