Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 189 նոր դեպք, առողջացել է 86 մարդ

11:10, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք, առողջացել է 86 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 5001 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 1247362 -ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226756 դեպք, որոնցից 217896-ն` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ:

 


© 2009 ARMENPRESS.am