Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

10:14, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

Նիկոլ Փաշինյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 

Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 17-ից: 

 


© 2009 ARMENPRESS.am