«Իմ քայլը» կուսակցության ավագանու անդամ Սուրեն Օհանյանը դադարեցնում է լիազորությունները

11:51, 13 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընդգրկված ավագանու անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,- հայտնեց Սարգսյանը և շնորհավորեց Քերոբյանին:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ Երևանի ավագանու՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին:


© 2009 ARMENPRESS.am